Մամուլի տեսություն 10-12-2016
https://parstoday.ir/hy/news/world-i46147-Մամուլի_տեսություն_10_12_2016
Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդն ասել է ,որ լրատվամիջոցները պետք է թափանցիկ աշխատեն և չարության ու խայտառակության նկատմամբ ինքնազսպվածություն դրսևորեն, նույնիսկ եթե դրանք համապատասխանում են իրականությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2016 14:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   10-12-2016

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդն ասել է ,որ լրատվամիջոցները պետք է թափանցիկ աշխատեն և չարության ու խայտառակության նկատմամբ ինքնազսպվածություն դրսևորեն, նույնիսկ եթե դրանք համապատասխանում են իրականությանը:

«Ռեսալաթ»

Հռոմի Պապը նախազգուշացրել է լրատվամիջոցներին

 

Հռոմի Պապը նախազգուշացրել է լրատվամիջոցներին՝  նրանց մեղքից զերծ պահելով: Բելգիական լրատվամիջոցներից մեկին տված զրույցում, Ֆրանցիսկսոս Պապի խոսքերով, քաղաքական գործիչներին խայտառակող լրատվամիջոցները վտանգված են : Պապի խոսքերով, սխալ ինֆորմացիայի տարածումը լրատվամիջոցների հասցրած ամենամեծ վնասն է համարվում: Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդն ասել է  ,որ լրատվամիջոցները պետք է թափանցիկ աշխատեն և չարության ու խայտառակության նկատմամբ ինքնազսպվածություն դրսևորեն, նույնիսկ եթե դրանք համապատասխանում են իրականությանը: Իր այս վերջին ելույթում Պապը դիմել է անսովոր գրականությանը ՝ լրատվամիջոցներին քննադատելու համար: Ֆրանցիսկոս Պապն անդրադարձել է քաղաքական մրցակիցների վրալրատվամիջոցների կողմից  ցեխ շպրտելու հետևանքներին, ասելով.-«Ոչ ոք իրավասու չէ նման քայլերի դիմել: Նման քայլերը մեղք են համարվում , քանզի լուրջ վնասներ կարող են պատճառել»:

 

 

«Շարղ»

Հակաճգնաժամային քաղաքականության կայսրուհին

 

Գերմանիայի կանցլերը համարվում է Եվրոպայի ամենազորեղ քաղաքական գործիչը, իսկ մի այլ խումբ համոզված է , որ նա լինելու է «Ազատ աշխարհի նոր ղեկավարը»: Շատերի համոզմամբ, Թրամփի ընտրվելու, ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու, և պոպուլիստական հոսանքի տարածման հետևանքով Արևմուտքը ցնցում է ապրում: Իսկ Անգելա Մերկեը  համարվում է  այս լարված աշխարհում տրամաբանության վերջին ճիչը: 62-ամյա Մերկելը հաջողությամբ է ղեկավարել Եվրոպայի ամենախոշորագույն տնտեսությունը ՝ Ռուսաստանի հետ լարվածության, եվրոգատու և փախստականների ճգնաժամային պայմաններում: Պաշտոնավարման 11  տարիներից հետո, Մերկելը փորձելու էևս չորս տարի աշխատել : Դա այն դեպքում , երբ մւ լուսանկար է հրապարակվել , որտեղ Մերկելի կողքին երևում են Իտալիայի հրաժարված վարչապետը, Դեյվիդ Քամերոնը, Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը : Լուսանկարը ցանկանում է  ասել, որ հիշյալ քաղաքական գործիչներից միայն մերկելն է շարունակելու իր գործունեությունը: ԶԼՄ-ները մերկելին անվանում են ժողովրդավարության նոր ջահակիրը:

 

 

 

«Ջոմհուրի էսլամի»

Աբդուլլահ Գյուլը քաղաքականություն է վերադառնում

 

Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ ինքը շատ լավ գիտի ինչպես նոր կուսակցություն կյանքի կոչել: Գյուլն ասելէ , որ ինքը ժողովրդավարության կողմն է և շատ լավ ճանաչում է Արևմտյան երկրներին: իսկ ես իմ աշխատանքը սկսելու համար եվրոպական երկրների օգնության կարիք չունեմ: «Ասում եք, թե Հորդանանում ես հանդիպել եմ Թոնի Բլերի հետ: Ձեր կարծիքով, սա նշանակում է , թե ես մտադիր եմ նոր կուսակցություն ձևավորել: Ես հրավիրվել էի Հորդանանում կայացող անվտանգության համագումարին մասնակցելու, իսկ այդ շրջանակում հանդիպումները բնականոն են»: Լրատվամիջոցները հայտարարել էին, որ գյուլը նպատակ ունի Էրդողանի դեմ նոր կուսակցություն կյանքի կոչել , ինչ ուղղությամբ էլ մեկնաբանվում է Բլերի և Գյուլի հանդիպումը:

 

 

 

armedia.am

ԵՄ քաղաքական ճգնաժամը կամ «Աջ շրջադարձ» Եվրոպայում

 

Վերջին տարիներին ազգայնականությունն ու եվրահոռետեսությունը մեծ տարածում են գտել Եվրոպական միության անդամ երկրներում: Սակայն հատկապես 2015-2016 թվականներին այս տրամադրությունները մեծ թափ հավաքեցին, երբ աջակողմյան քաղաքական շարժումներն իրար հետևից հաղթանակ տարան մի շարք խորհրդարանական, տարածաշրջանային և նախագահական ընտրություններում:

Հատկապես հունիս ամսի հայտնի հանրաքվեից հետո, երբ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ կազմից, մյուս անդամ-պետություններից շատերը սկսեցին ավելի ինտենսիվ կերպով քննարկել կառույցը լքելու հավանականությունը:

Լեհաստանում աջ պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ դառնալով առաջին միայնակ իշխող կուսակցությունը՝ Լեհաստանում ժողովրդավարության վերականգնումից ի վեր: Դանիայում աջ պոպուլիստական ​​«Ժողովրդական կուսակցությունը» 21% ձայներով դարձավ երկրորդ քաղաքական ուժը երկրում, իսկ Նիդերլանդներում աջ ծայրահեղական «Ազատության կուսակցությունը» երրորդ տեղը զբաղեցրեց:

Նույն իրավիճակին ականատես եղանք Հունգարիայում, որտեղ մեծ առաջխաղացում ապրեց «Հանուն ավելի լավ Հունգարիայի» կուսակցությունը,  իսկ Հունաստանում՝ «Ոսկե մայրամուտ»-ը: Ավստրիայում աջ ծայրահեղական Նորբերտ Հոֆերն անգամ հաղթանակ տարավ ապրիլի նախագահական ընտրությունների առաջին փուլում, և միայն երկրորդ փուլում պարտության մատնվեց:

Սակայն ամենահետաքրքիր իրավիճակը վերջին օրերին ստեղծվել է Ֆրանսիայում և Իտալիայում: Ֆրանսուա Օլանդից հետո՝ նախագահի պաշտոնին ամենալուրջ հավակնորդներից մեկն այս պահին հանդիսանում է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը, ով հայտնի է իր խիստ ծայրահեղական, հակամիգրացիոն հայացքներով: ՏԻՄ ընտրություններում շատ մեծ հաջողության հասնելուց հետո այժմ էլ Լը Պենը ֆավորիտ է համարվում 2017 թ.-ի ընտրություններում:

«Եվրոպան այլևս երբեք չի լինի այն նույն Եվրոպան, որը մենք ճանաչում ենք: Այն կվերածվի իսլամական հանրապետության: Այժմ մի մեծ շրջափուլ է մեզ սպասվում, և եթե մենք չպաշտպանենք մեր քաղաքակրթությունը, այն անհետ կվերանա», - ասել էր Լը Պենն իր վերջին ելույթներից մեկի ժամանակ:

Միաժամանակ, Իտալիայում Մատեո Ռենցիի հրաժարականից  հետո՝ վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն է «Հյուսիսի լիգա» աջակողմյան կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին, ով իր հերթին բազմիցս նշել է, որ թե՛ իտալացիները, թե՛ ԵՄ մյուս բոլոր պետությունները չպետք է ձևացնեն, թե ոչինչ չի կատարվում և շարունակեն իրենց հունով ապրել:

«Բավական է խաղաղասիրական հռետորաբանություն կիրառել: Որպեսզի երաշխավորենք մեր մայրցամաքի անվտանգությունը, պետք է ամեն կերպ պայքարենք իսլամիստների դեմ», - հայտարարել էր Սալվինին:

Նման միտման դրդապատճառները

«Աջ շրջադարձը» Եվրոպայում ի հայտ է եկել մի շարք տարբեր պատճառներով: Առաջին հերթին, ծայրահեղականության խթան է հանդիսացել միգրացիոն ճգնաժամը, որն իսկական պատուհաս դարձավ Եվրոպայի գլխին հատկապես 2015-ի ամռանը՝ վերածվելով մեծամասշտաբ աղետի: Փախստականների անկառավարելի ներհոսքը հանգեցրեց եվրոպական հասարակության պառակտման՝ մի կողմից հանդուրժողականության և մարդու իրավունքների գաղափարներին հավատարիմ մարդկանց, մյուս կողմից՝ անվտանգության հսկայական սպառնալիք տեսնող մարդկանց միջև: Ուստի միգրացիոն քաղաքականությունը դարձավ առանցքային ուղղություն՝ եվրոպական հասարակության քաղաքական համակրանքն ընտրություններին ստանալու համար:

Աջակողմյան կուսակցությունները նախատեսում էին խստացնել սահմանների վերահսկման համակարգերը՝ հիմնավորելով դա իրենց քաղաքացիների հանգստությամբ և անհոգությամբ, ինչպես նաև եվրոպական քաղաքակրթության և մշակույթի պաշտպանությամբ:

Ազգայնականության աճի կարևոր գործոն է հանդիսացել նաև իսլամաֆոբիան եվրոպական հասարակության մեջ, ինչպես նաև, այսպես կոչված, «եվրոպական ինքնության» ճգնաժամը:

Ըստ որոշ փորձագետների՝ եվրոպական ինքնությունն ու եվրոպական արժեքներն ավելի ու ավելի են կորցնում իրենց ուժը, և հատկապես իսլամական կրոնի ներկայացուցիչների ֆոնին կտրուկ անկում է ապրում եվրոպական քաղաքակրթությունը և զգացվում է «մայրամուտի ոգին»:

Եվ վերջապես նման քաղաքական տրամադրությունների համար ոչ փոքր դեր է խաղացել նաև Եվրոպայում 2008 թ. սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Պահպանվող գործազրկության բարձր մակարդակը, Չինաստանի տնտեսական զարգացման դինամիկայից կախվածությունը, ԱՄՆ տնտեսական անկման հետ կապված մտահոգությունները, Եվրոպական միության արտադրության անկումը հավանականություն առաջացրին հետագա «կրկնաճգնաժամի», որի պատասխանատուն, ըստ աջ թևի կուսակցությունների, իհարկե իշխող ուժերն են Եվրոպայում: Այս իրավիճակն էլ անշուշտ ճանապարհ բացեց պոպուլիստական ​​աջ քաղաքական կուսակցությունների առաջխաղացման համար, որոնք ներկայացվում են որպես լավագույն այլընտրանք իշխանություններին:

Չի կարելի թերագնահատել նաև ԶԼՄ-ների դերն այս ամենում, որոնք է՛լ ավելի մասսայականություն հաղորդեցին աջ կուսակցություններին՝ խուճապ սերմանելով եվրոպացիների շրջանում և ավելի սրելով նրանց ազգայնական տրամադրությունները:

 

Չնայած քաղաքագետների մի հոծ զանգված համարում է, որ ժողովուրդն աջերին դիտում է զուտ որպես ընդդիմություն, և նրանց օգտին քվեարկելով՝ իր բողոքի նոտան է հայտնում իշխանություններին, այնուամենայնիվ ստեղծված իրավիճակը Եվրոպայում խիստ մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ նմանատիպ անհանդուրժողականության և օտարատյացության ականատես ենք եղել դեռևս 1930-ականներին, երբ ի հայտ եկան ռասիզմն ու ֆաշիզմը Եվրոպայում: