Իտալիայում Էրդողանի որդու նկատմամբ հետաքննություն է սկսվել
Բոլոնիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ 35-ամյա Բիլալ Էրդողանի նկատմամբ:
Վերջինս փողերի լվացման մեջ է մեղադրվում: Այդ մասին տեղեկություն տարածվել է իտալական ԶԼՄ-ների կողմից: Գրում է Russian.rt.com-ը: «Ես կարող եմ հաստատել այդ տեղեկությունը», - РИА Новости լրատվական գործակալությանը հայտնել է Բոլոնիայի դատախազության աշխատակիցը: Էրդողանի որդու նկատմամբ հետաքննությունը սկսվել է թուրք գործարար Մուրադ Հական Ուզանայի դիմումի հիման վրա, որը Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդն է և այժմ բնակվում է Ֆրանսիայում: Գործարարը խնդրանքով դիմել է Իտալիայի իշխանություններին` հետաքննել այժմ Բոլոնիայում ուսանող Բիլիլ Էրդողանի մոտ առկա փողերի ծագումը:
Ankakh.com
18/2/2016