Մոսկվան ցավակցություն է հայտնել Անկարայի ահաբեկչության առնչությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i4666-Մոսկվան_ցավակցություն_է_հայտնել_Անկարայի_ահաբեկչության_առնչությամբ
Մոսկվան ցավակցություն է հղել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած վերջին ահաբեկչության առնչությամբ, տեղեկացնում է Взгляд-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2016 16:13 Asia/Tehran
  • Մոսկվան ցավակցություն է հայտնել Անկարայի ահաբեկչության առնչությամբ

Մոսկվան ցավակցություն է հղել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած վերջին ահաբեկչության առնչությամբ, տեղեկացնում է Взгляд-ը։

«Փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության առնչությամբ խոր ցավակցություն ենք հայտնում թուրք ժողովրդին։ Անկեղծորեն ցավակցում ենք զոհերի հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ առողջություն ենք մաղթում այդ հրեշավոր գործողության հետևանքով տուժածներին»,-ասված է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Բարբարոսական հանցագործություններն արդարացում ունենալ չեն կարող։ Դրա կազմակերպիչները պետք է պատասխան տան։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բոլոր պետությունները պետք է միասնական լինեն ահաբեկչության դեմ պայքարում»,-հավելել են գերատեսչությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը:

Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է երեկ՝ երևանյան ժամանակով 20:30-ին Անկարայի կենտրոնական թաղամասում` զինվորական հանրակացարանի մոտակայքում: Հաղորդվում էր, որ ոստիկանների տեղափոխող մեքենա է պայթեցվել: