Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i4699-Ջոն_Քերին_հեռախոսազրույց_է_ունեցել_Թուրքիայի_արտգործնախարարի_հետ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2016 06:00 Asia/Tehran
  • Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպի պաշտոնական կայքը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Քերին իր ցավակցությունն է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ՝ վերահաստատելով ՆԱՏՕ-ի շրջանակում ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու հանձնառությունը:

Կողմերը քննարկել են վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը: