Անկարգություններ և թալան`Վենեսուելայում
Վենեսուելայի բնակիչներն անկարգություններ են իրականացրել երկրի արևելքում՝ տնտեսությունում տիրող կրիտիկական վիճակի պատճառով։
Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Խանութների թալանի հանգեցրած անկարգությունների ճնշման գործում ներգրավվել է Ազգային գվարդիան։
Մի շարք քաղաքներում վենեսուելացիներին զայրացրել է այն, որ բանկերը փոխանակման չեն ընդունում իրենց թղթադրամները։ Ավելի վաղ նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ երկրում չեղարկվում է ամենամեծ անվանական արժեքով թղթադրամի՝ 100 բոլիվարի շրջանառությունը։ Այժմ այն հնարավոր է փոխանակել միայն Կենտրոնական բանկում և միայն մինչև հաջորդ երեքշաբթի։ Սակայն ոչ բոլոր բաժանմունքներն են բացվել աշխատանքի համար, և մարդիկ աշխատած գումարը ոչ մի տեղ չեն կարողանում ծախսել։
Երկրի 30 մլն բնակչության ավելի քան 1/3-ը բանկային հաշիվներ չունի, նրանք ստիպված են հուսալ, որ կհաջողվի փոխանակել կանխիկ թղթադրամները մինչ լիովին արգելքը։ Առաջիկա Սուրբ Ծնունդը խորացնում է քաղաքացիների խուճապը։
1im.am