Մոսադի ղեկավարը հանդիպել է Թրամփի թիմակիցներին
https://parstoday.ir/hy/news/world-i47191-Մոսադի_ղեկավարը_հանդիպել_է_Թրամփի_թիմակիցներին
Սիոնիստական ռեժիմի հետախուզական կազմակերպության ղեկավարի գլխավորած անվտանգության պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ ՝ Դոնալդ Թրամփի թիմակիցներին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգության հետ կապված կարևոր հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2016 07:42 Asia/Tehran
  • Մոսադի ղեկավարը հանդիպել է Թրամփի թիմակիցներին

Սիոնիստական ռեժիմի հետախուզական կազմակերպության ղեկավարի գլխավորած անվտանգության պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ ՝ Դոնալդ Թրամփի թիմակիցներին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգության հետ կապված կարևոր հարցեր:

Հղում անելով «Yedioth Ahronoth» սիոնիստական օրաթերթին, Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն, Յուսի Քոհենը Թրամփի թիմակիցների հետ քննարկել է կարևոր հարցեր, այդ թվում Իրանի հետ միջուկային համաձայնությունը, պատերազմը Սիրիայում, նաև Պաղեստինի հարցը:

Ըստ աղբյուրի, իսրայելական պատվիրակությունը նաև փորձել է Թրամփին համոզել , վետո դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պաղեստինցիների ներկայացրած առաջարկի վրա:

Առաջարկությունում պաղեստինցիները պահանջել են միջազգային հանրության կողմից Սիոնիստական ռեժիմի մեկուսացումը ՝ օկուպացված տարածքներում և Երուսաղեմում ավանաշինության դեմ պայքարի նպատակով:

Ավելի վաղ, նախընտրական շրջանում  կայացել էր Նեթանյահուի և Թրամփի հանդիպումը:

ԱՄՆ նորընտիր նախագահը վերջերս մի դիվանագետի է նշանակել Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում, ով կողմ է  ավանաշինությանը: