Մոսադի ղեկավարը հանդիպել է Թրամփի թիմակիցներին
Սիոնիստական ռեժիմի հետախուզական կազմակերպության ղեկավարի գլխավորած անվտանգության պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ ՝ Դոնալդ Թրամփի թիմակիցներին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգության հետ կապված կարևոր հարցեր:
Հղում անելով «Yedioth Ahronoth» սիոնիստական օրաթերթին, Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն, Յուսի Քոհենը Թրամփի թիմակիցների հետ քննարկել է կարևոր հարցեր, այդ թվում Իրանի հետ միջուկային համաձայնությունը, պատերազմը Սիրիայում, նաև Պաղեստինի հարցը:
Ըստ աղբյուրի, իսրայելական պատվիրակությունը նաև փորձել է Թրամփին համոզել , վետո դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պաղեստինցիների ներկայացրած առաջարկի վրա:
Առաջարկությունում պաղեստինցիները պահանջել են միջազգային հանրության կողմից Սիոնիստական ռեժիմի մեկուսացումը ՝ օկուպացված տարածքներում և Երուսաղեմում ավանաշինության դեմ պայքարի նպատակով:
Ավելի վաղ, նախընտրական շրջանում կայացել էր Նեթանյահուի և Թրամփի հանդիպումը:
ԱՄՆ նորընտիր նախագահը վերջերս մի դիվանագետի է նշանակել Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում, ով կողմ է ավանաշինությանը: