Իսրայելի նոր նախագիծը ՝ Երուսաղեմում ազանի ձայնը լռեցնելու համար
Սիոնիստական ռեժիմի իրավական գծով նախարարական կոմիտեն նոր նախագիծ է ներկայացրել ՝ օկուպացված Երուսաղեմում և շրջագա տարածքում առավոտյան ազանի ձայնը լռեցնելու համար:
Ըստ դեկտեմբերի 23-ին «Հաարեց» սիոնիստական օրաթերթի հաղորդման, Սիոնիստական ռեժիմի իրավական գծով նախարարական կոմիտեի ներկայացրած նոր նախագծի համաձայն, առավոտյան ազանի ձայնը ցրելու դեպքում, մզկիթները նվազագույնը 1300 դոլարով տուգանվելու են: Վճարվող գումարը կարող է կրկնապատկվել:
Նախագծի համաձայն, երեկոյան ժամը 23-ից մինչև առավոտյան ժամը յոթը, աղոթավայրերը, հատկապես մզկիթներն իրավունք չունեն օգտվել բարձրախոսներից:
Սիոնիստական ռեժիմն այնպիսի հանգամանքերում է փորձում լռեցնել ազանի ձայնը, երբ ավելի վաղ Երուսաղեմում և 1948 թվականին օկուպացված տարածքներում ազանի ձայնը լռեցնելու մասին օրենքի նախագծի Քնեսեթ ներկայացնելը և հարցի քննարկումը հետաձգվել էր ՝ Պաղեստինի ժողովրդի , նաև տարածաշրջանային ու միջազգային շրջանակների ներկայացրած բողոքի պատճառով: