Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i4807-Էրդողանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Օբամայի_հետ
ԻՊ-ի դեմ պայքարին խանգարող բոլոր գործողությունները պետք է ավարտվեն։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2016 05:52 Asia/Tehran
  • Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ

ԻՊ-ի դեմ պայքարին խանգարող բոլոր գործողությունները պետք է ավարտվեն։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը Էրդողանի հետ զրույցում հայտարարել է, թե Սիրիայի քրդերի զինված կառույց YPG-ի առաջխաղացումը մտահոգիչ է։ Սակայն Օբաման կրկին ահաբեկչական չի համարել քրդական YPG-ին։

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները համակարծիք են եղել, որ Ռուսաստանն ու Ասադի վարչակարգը պետք է դադարեցնեն չափավոր ընդդիմությանը հարվածներ հասցնելուց եւ «Իսլամական պետության» դեմ պայքարին խանգարող բոլոր գործողություններին պետք է վերջ դրվի։

Օբաման նաեւ ցավակցություն է հայտնել հարձակման հետեւանքով սպանվախ թուրք զինվորականների համար։