Իսրայելի պաշտպանության նախարարը հորդորել Է հրեաներին՝ հեռանալ Ֆրանսիայից
https://parstoday.ir/hy/news/world-i48517-Իսրայելի_պաշտպանության_նախարարը_հորդորել_Է_հրեաներին_հեռանալ_Ֆրանսիայից
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հորդորել Է հրեաներին՝ հեռանալ Ֆրանսիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 26-ին հայտնել Է The Jerusalem Post-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2016 09:17 Asia/Tehran
  • Իսրայելի պաշտպանության նախարարը հորդորել Է հրեաներին՝ հեռանալ Ֆրանսիայից

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հորդորել Է հրեաներին՝ հեռանալ Ֆրանսիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 26-ին հայտնել Է The Jerusalem Post-ը:

 «Հավանաբար եկել Է ժամանակը ֆրանսաբնակ հրեաներին ասելու.  «Դա ձեր երկիրը չԷ, դա ձեր հողը չԷ, հեռացեք Ֆրանսիայից եւ եկեք Իսրայել»,-հայտարարել Է նախարարը՝  «Իսրայելը մեր տունն Է» կուսակցության ժողովում:

Լիբերմանի հայտարարությունը կապված Է Մերձավոր Արեւելքի խաղաղության շուրջ 2017 թվականի հունվարի 15-ին նշանակված միջազգային խորհրդաժողովի հետ, որը տեղի Է ունենալու այն նախաձեռնած Ֆրանսիայում: Նախատեսվում Է, որ դրան կմասնակցեն շուրջ 70 պետություններ ու միջազգային կազմակերպություններ: Իսրայելը հենց սկզբից դեմ Էր արտահայտվում համաժողովի անցկացմանը եւ հայտարարել Է, որ չի մասնակցելու դրան: Նախարարի խոսքով՝ Ֆրանսիայից հրեաների մեկնումը “միակ պատասխանն Է այդ դավադրության», իսկ խորհրդաժողովը  «տրիբունալ Է Իսրայել Պետ ության դեմդ»:

Նա նաեւ նշել Է, որ խորհրդաժողովի իրական նպատակը «Իսրայել Պետության անվտանգության խարխլումն Է եւ նրա բարի անունը արատավորել»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 23-ին բանաձեւ Է ընդունել, որով անօրինական Է ճանաչում հրեական բնակավայրերի կառուցումը պաղեստինյան տարածքներում: Իսրայելը հայտարարել Է, որ չի կատարելու այդ որոշումը, հաղորդել Է  «Ինտերֆաքս»գործակալությունը:

orer.am/