Թուրքիայի և Ռուսաստանի միջև կա պատերազմի վտանգ. Ֆրանսուա Օլանդ
Փետրվար 20, 2016 12:35 Asia/Tehran
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հնարավոր է համարում Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմը Սիրիայում տիրող իրադրության պատճառով: Այս մասին նա հայտարարել է RFI-ին տված հարցազրույցում:
Օլանդը կոչ է արել արագորեն վերսկսել սիրիական իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունները, դադարեցնել ռմբակոծությունները և մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը:
Սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունները սկսվեցին հունվարի 29-ին, Ժնևում: Դրանք անցկացվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևին համապատասխան:
armedia.am
20/2/2016
Պիտակ