Նեթանյահուին մտահոգում է Պաղեստինի հարցով Փարիզի համագումարը
Սիոնիստական ռեժիմի վարչապետը մտահոգ է Պաղեստինի հարցով Փարիզում համաժողովի գումարման և այդ ռեժիմի դեմ նոր բանաձև ընդունվելու հավանականության կապակցությամբ:
Պաղեստինի համաժողովը գումարվելու է հունվարի 15-ին` Փարիզում, 70 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ :
Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության չորեքշաբթի օրը կատարած հաղորդման, Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ոմանք նպատակ ունեն չարաշահելով այս համաժողովն ու դրա ժամանակ ընդունվելիք որոշումները, ՄԱԿ-ում Իսրայելի դեմ նոր բանաձև վավերացնել:
ՄԱԿ-ի ԱԽ-ն դեկտեմբերի 23-ին, 1979 թվականից ի վեր առաջին անգամ դատապարտել է Պաղեստինի զավթված տարածքներում Իսրայելի քաղաքավանների կառուցումը:
ԱԽ բանաձևն անթույլատրելի է համարել 1967 թվականին զավթված տարածքներում իրավիճակի կամ բնակչության կառուցվածքի ցանկացած փոփոխությունը: