Էրդողանը Թուրքիան արյան լճի է վերածել. թուրք կուսակցապետ
https://parstoday.ir/hy/news/world-i4984-Էրդողանը_Թուրքիան_արյան_լճի_է_վերածել._թուրք_կուսակցապետ
Թուրքիայում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարությունը ահաբեկչական կազմակերպություններին օգնելու պատճառով Թուրքիան այսօր արյան լճի է վերածվել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2016 05:29 Asia/Tehran
  • Էրդողանը Թուրքիան արյան լճի է վերածել. թուրք կուսակցապետ

Թուրքիայում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարությունը ահաբեկչական կազմակերպություններին օգնելու պատճառով Թուրքիան այսօր արյան լճի է վերածվել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչություններին ու դրանց վերաբերյալ Էրդողանի զավեշտալի հայտարարություններին։

Քըլըչդարօղլուն «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն է մեղադրել Թուրքիայում տիրող իրավիճակի համար։ «Երկրում ահաբեկիչներին օգնեցին ու հարմարավետ տեղավորեցին։ Դրա հետեւանքով երկիրը արյան լճի են վերածել։ Ժողովուրդը նախ պետք է իշխանություններից հաշիվ պահանջի»,-ասել է Քըլըչդարօղլուն։