Իսրայելը կկրճատի ՄԱԿ-ի ֆինանսավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i50026-Իսրայելը_կկրճատի_ՄԱԿ_ի_ֆինանսավորումը
Իսրայելի իշխանությունները մոտ 6 միլիոն դոլարով կկրճատեն ՄԱԿ-ի ֆինանսավորումը՝ ի պատասխան պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի կառուցման դեմ ընդունված ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2017 14:51 Asia/Tehran
  • Իսրայելը կկրճատի ՄԱԿ-ի ֆինանսավորումը

Իսրայելի իշխանությունները մոտ 6 միլիոն դոլարով կկրճատեն ՄԱԿ-ի ֆինանսավորումը՝ ի պատասխան պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի կառուցման դեմ ընդունված ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Դեկտեմբերի վերջին ընդունված բանաձևն Իսրայելից պահանջում է դադարեցնել բնակավայրերի շինարարությունն օկուպացված պաղեստինյան տարածքներում, այդ թվում, Արեւելյան Երուսաղեմում: Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ չի կատարելու բանաձևի պահանջները: 

lragir.am