Վենեսուելայի խորհրդարանը քվեարկեց երկրի նախագահի պաշտոնաթողության օգտին
https://parstoday.ir/hy/news/world-i50338-Վենեսուելայի_խորհրդարանը_քվեարկեց_երկրի_նախագահի_պաշտոնաթողության_օգտին
Վենեսուելայի խորհրդարանը հավանություն Է տվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողության գաղափարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2017 06:26 Asia/Tehran
  • Վենեսուելայի խորհրդարանը քվեարկեց երկրի նախագահի պաշտոնաթողության օգտին

Վենեսուելայի խորհրդարանը հավանություն Է տվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողության գաղափարին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է El Comercio հեռուստաալիքը:

Այս հարցի շուրջը կայացած քվեարկության ընթացքում 167 պատգամավորներից 106-ը «կողմ» Է արտահայտվել: Ընդդիմադիր մեծամասնությունը նախագահին մեղադրել Է «պաշտոնեական պարտականությունների չկատարման» մեջ: Քվեարկությունն անցկացվել Է խորը տնտեսական ճգնաժամի ֆոնին, որում հայտնվել Է երկիրը, բայց քվեարկությունը խորհրդանշական բնույթ Է կրում եւ իրավաբանական ուժ չունի:     

Վենեսուելայի Գերագույն դատարանը ոչ սահմանադրական Է ճանաչել նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողության վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության որոշումը, հայտնել Է TeleSur  հեռուստաալիքը:

«Վենեսուելայի Գերագույն դատարանն  արգելափակեց նախագահ Մադուրոյին պաշտոնից  հեռացնելու՝ ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ասամբլեայի հերթական փորձը՝ որոշելով, որ «Մադուրոյի «տապալման» օգտին քվեարկությունը եւ նոր ընտրությունների նախապատրաստումը ոչ սահմանադրական Է»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նիկոլաս Մադուրոյի նախագահական ժամկետն ավարտվում Է 2019 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Armenpress.am