Վենեսուելայի ԱԳ նախարարը քննադատել է կառավարության ընդդիմադիրներին
Հունվար 10, 2017 13:06 Asia/Tehran
Վենեսուելայի արտգործնախարարն ասել է, որ կառավարության ընդդիմադիրները երկրի սահամանադրության դեմ քայլ են ձեռնարկել:
Prensa Latina լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վենեսուելայի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեզն իր թուիթերյան էջում քննադատել է ընդդիմադիրների կողմից երկրի նախագահ Մադուրոին իր պաշտոնից հեռացնելու քայլը:
Ռոդրիգեզն ընդգծել է, որ աջակողմյան կուսակցությունը այդ քայլով խախտել է երկրի սահամանադրությունը:
Երկուշաբթի օրը Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանը անվստահություն է հայտնել նախագահ Նիկոլաս Մադուրոին։ Խորհրդարանի այս որոշումը չունի պարտադիր բնույթ:
Նշվում է, որ որոշմանը կողմ է քվեարկել պատգամավորների մեծ մասը:
Պիտակ