Իսրայելում անհանգստանում են, որ Թրամփը բոլոր գաղտնի տվյալները կփոխանցի ՌԴ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i51070-Իսրայելում_անհանգստանում_են_որ_Թրամփը_բոլոր_գաղտնի_տվյալները_կփոխանցի_ՌԴ_ին
Իսրայելի պետական պաշտոնյաներն անհանգստություն են հայտնում, որ տասնհինգ տարիների ընթացքում Թել-Ավիվի կողմից Վաշինգթոնի հետ կիսված բոլոր գաղտնի տվյալները Թրամփի աշխատակազմի կողմից կարող են փոխանցվել Ռուսաստանին, իսկ հետո՝ Իրանին, փոխանցում է utro.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2017 07:12 Asia/Tehran
  • Իսրայելում անհանգստանում են, որ Թրամփը բոլոր գաղտնի տվյալները կփոխանցի ՌԴ-ին

Իսրայելի պետական պաշտոնյաներն անհանգստություն են հայտնում, որ տասնհինգ տարիների ընթացքում Թել-Ավիվի կողմից Վաշինգթոնի հետ կիսված բոլոր գաղտնի տվյալները Թրամփի աշխատակազմի կողմից կարող են փոխանցվել Ռուսաստանին, իսկ հետո՝ Իրանին, փոխանցում է utro.ru-ն:

Իսրայելցի լրագրող Ռոնեն Բերգմանի հաղորդմամբ, ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները վերջերս գաղտնի հանդիպում են ունեցել իրենց իսրայելցի գործընկերների հետ՝ ընթացիկ գործերը քննարկելու համար:

Բերգմանի խոսքերով, ամերիկացիները պնդում են, որ Պուտինն ունի Թրամփի վրա «ազդելու լծակներ», ուստի Իսրայելի ժողովուրդը պետք է խիստ զգոնություն դրսևորի Սպիտակ տան ու Ազգային անվտանգության հարցերով խորհրդին  գաղտնի տեղեկատվության փոխանցման հարցում:

Լրագրողը պնդում է, որ իսրայելցիները պետք է առհասարակ ոչ մի տեղեկատվությամբ չփոխանակվեն Սպիտակ տան հետ, քանի դեռ չի հաստատվել, որ Թրամփի ու Մոսկվայի միջև ոչ մի կապ չկա:

armedia.am/