Իսրայելում անհանգստանում են, որ Թրամփը բոլոր գաղտնի տվյալները կփոխանցի ՌԴ-ին
Իսրայելի պետական պաշտոնյաներն անհանգստություն են հայտնում, որ տասնհինգ տարիների ընթացքում Թել-Ավիվի կողմից Վաշինգթոնի հետ կիսված բոլոր գաղտնի տվյալները Թրամփի աշխատակազմի կողմից կարող են փոխանցվել Ռուսաստանին, իսկ հետո՝ Իրանին, փոխանցում է utro.ru-ն:
Իսրայելցի լրագրող Ռոնեն Բերգմանի հաղորդմամբ, ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները վերջերս գաղտնի հանդիպում են ունեցել իրենց իսրայելցի գործընկերների հետ՝ ընթացիկ գործերը քննարկելու համար:
Բերգմանի խոսքերով, ամերիկացիները պնդում են, որ Պուտինն ունի Թրամփի վրա «ազդելու լծակներ», ուստի Իսրայելի ժողովուրդը պետք է խիստ զգոնություն դրսևորի Սպիտակ տան ու Ազգային անվտանգության հարցերով խորհրդին գաղտնի տեղեկատվության փոխանցման հարցում:
Լրագրողը պնդում է, որ իսրայելցիները պետք է առհասարակ ոչ մի տեղեկատվությամբ չփոխանակվեն Սպիտակ տան հետ, քանի դեռ չի հաստատվել, որ Թրամփի ու Մոսկվայի միջև ոչ մի կապ չկա:
armedia.am/