Մադուրո.«ԱՄՆ-ը փորձում է աշխարհում անկայունություն ստեղծել»
Հունվար 17, 2017 12:48 Asia/Tehran
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է.-«ԱՄՆ-ը միշտ փորձել է միջամտել այլ երկրների ներքին հարցերին և անկայունություն ստեղծել աշխարհում»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է.-«Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակաշրջանում էլ ԱՄՆ-ը կշարունակի նույն քաղաքականությունը վարել»:
Մադուրոն նշել է, որ Բարաք Օբաման անկայունություն է ստեղծել նաև լատինամերիկյան երկրներում:
Նշելի է, որ նախագահական ընտրությունների քարոզարշավների ժամանակ Դոնալդ Թրամփը արտահայտվել էր Վենեսուելայի դեմ:
Մադուրոն ասել է, որ ԱՄՆ-ը դերակատարություն է ունեցել նաև վերջերս այդ երկրում առաջացած լարվածություններում:
Պիտակ