Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էլ միացավ Ռուսաստանի դեմ մեղադրանքներին
https://parstoday.ir/hy/news/world-i5236-Թուրքիայի_ԶՈՒ_գլխավոր_շտաբի_պետն_էլ_միացավ_Ռուսաստանի_դեմ_մեղադրանքներին
Սիրիայում ռուսական ավիահարվածներն ուղղված են կոալիցիոն ուժերի կողմից աջակցություն ստացող չափավոր ընդդիմությանը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2016 06:53 Asia/Tehran
  • Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էլ միացավ Ռուսաստանի դեմ մեղադրանքներին

Սիրիայում ռուսական ավիահարվածներն ուղղված են կոալիցիոն ուժերի կողմից աջակցություն ստացող չափավոր ընդդիմությանը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը։

Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝ Քուվեյթում ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետերի հանդիպմանը իր տեսակետներով հանդես է եկել նաեւ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ով առաջին անգամ է խոսել Սիրիայում ՌԴ-ի քաղաքականության մասին։ «Ռուսաստանի ավիահարվածները Սիրիայում ուղղված են կոալիցիոն ուժերի կողմից աջակցություն ստացող չափավոր ընդդիմությանը։ Ռուսաստանի ավիահարվածների հետեւանքով քաղաքացիական անձիք են զոհվում ու դեպի Թուրքիա գաղթականների հոսք է տեղի ունենում»,-ասել է Հուլուսի Աքարը։