Դավութօղլուն խոստովանել է, որ Թուրքիան օգնում է Սիրիայի ահաբեկիչներին
https://parstoday.ir/hy/news/world-i5251-Դավութօղլուն_խոստովանել_է_որ_Թուրքիան_օգնում_է_Սիրիայի_ահաբեկիչներին
Եթե Սիրիայում հողերի մի մասի վերահսկողությունը Ասադի իշխանության տակ չէ, դա միայն Թուրքիայի շնորհիվ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2016 08:00 Asia/Tehran
  • Դավութօղլուն խոստովանել է, որ Թուրքիան օգնում է Սիրիայի ահաբեկիչներին

Եթե Սիրիայում հողերի մի մասի վերահսկողությունը Ասադի իշխանության տակ չէ, դա միայն Թուրքիայի շնորհիվ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Al Jazeera-ին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն սկանդաային հայտարարություններ է արել։ Նա հայտարարել է, թե Թուրքիայի աջակցության շնորհիվ Սիրիայի զինյալները կարողանում են դիմադրել Ռուսաստանի, Սիրիայի կառավարության, Իրանի ու Հզբոլլահի ճնշումներին։ «Եթե ներկայում Սիրիայի հողերի մի մասը Ասադի իշխանության տակ չէ, ապա դա միայն Թուրքիայի շնորհիվ։ Մենք շարունակելու ենք աջակցել ընդդիմությանը»,-ասել է Դավութօղլուն։

Դավութօղլուն նշել է, որ եթե Սիրիայից Թուրքիային վտանգ սպառնա, իրենք են որոշելու ինչպես վարվել։

Անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ Դավութօղլուն շեշտել է, թե հարաբերությունների բարելաման բանալին ռուսների ձեռքին է։ Դավութօղլուն չի զլացել կրկին ռուսներին մեղադրել Սիրիայում բռնոթյուններ իրականացնելու մեջ։

ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջեւ Սիրիայում հրադադարի հաստատման որոշման վերաբերյալ հայտնել է, թե Թուրքիան այնքան էլ լավատես չէ, որ այն կկիրառվի։