Հերցոգը Նեթանյահուին կոչ է արել հրաժարվել պաշտոնից
Իսրայելի Քնեսետում «Սիոնիստական միաբանություն» կուսակցության ղեկավարը այդ ռեժիմի վարչաօետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել իր դեմ հարուցված կաշառակերության դական գործի պատճառով հրաժարվել պաշտոնից:
Հունվարի 28-ին, հեռուստատեսության 10-րդ ալիքին տված հարցազրույցում, Քնեսեթում «Սիոնիստական միաբանություն» կուսակցության ղեկավար Իսահակ Հերցոգն ասել է.«Բենիամին Նեթանյահուն պետք է հրաժարական ներկայացնի»:
Հերցոգը հավելել է.«Պաշտոնից հրաժարվելու դեպքում Նեթանյահուն արժեքավոր քայլ կատարած կլինի»:
Ավելի վաղ, հակադարձելով կաշառակերության հարցով Բենիամին Նեթնայահուի դեմ հարուցված դատական գործերի քննրկմանը, նախարարները և Լիքուդ կուսակցության անդամները նրանից պահանջել էին պատասխան տալ իր գործունեության համար և հակառակ դեպքում հրաժարվել վարչապետի պաշտոնից:
Սիոնիստական Ռեժիմի ոստիկանությունը արդեն 3-րդ անգամ հարցաքննել է Բենիամին Նեթանյահույին:
Բենիամին Նեթանյահուն և նրա ընտանիքի անդամները մեղադրվում են կաշառակերության մեջ:
Իսրայելական ԶԼՄ-երը և ներքին ընդիմադիրները դատական ոլորտի պատասխանատուներից պահանջել են հետևել գործի ընթացքին: