ՆԱՏՕ-ն զարգացնելու է իր ՀՀՊ համակարգը
ՆԱՏՕ-ն կշարունակի զարգացնել իր սեփական հակահրթիռային պաշտպանության համակարգը։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Բուլղարիայի նորընտիր նախագահ Ռումեն Ռադեւի հետ հանդիպումից առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«ՆԱՏՕ-ն պետք է շարունակի զարգացնել դաշինքի հակահրթիռային պաշտպանության համակարգը»,- ասել է նա Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման կապակցությամբ։
Սթոլթենբերգը նորից հայտնել է այն մասին, որ ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ն ուղղված չէ ՌԴ դեմ, այլ «եվրոատլանտյան տարածաշրջանի սահմաններից դուրս սպառնալիքի» դեմ է։
Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները սրվել էին 2014-ի մարտին, Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո։ Այն ժամանակ դադարել էր Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը, որի առաջին նիստը կայացել է միայն 2016-ի ապրիլին։
Ռուսաստանի կողմից մերձբալթյան երկրներին ու Լեհաստանին սպառնացող վտանգի մասին առաջ էլ են բազմիցս խոսել, չնայած Մոսկվան իր հերթին բազմիցս շեշտել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվի ՆԱՏՕ երկրներից որեւէ մեկի վրա։
hartak.am/