Իսրայելի նախագահը ներողություն է խնդրել Մեքսիկայից
Իսրայելի նախագահ Ռեուբեն Ռիբլինը ներողություն է խնդրել իր մեքսիկացի գործընկերոջից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սոցցանցային գրառման համար, որը Մեքսիկան ընկալել էր որպես աջակցություն ամերիկա-մեքսիկական սահմանային պատի կառուցման նախագծին:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Ես ներողություն եմ խնդրում ցանկացած վնասի համար, որը կարող է պատճառվի այդ թյուրըմբռնման հետեւանքով, եւ կոչ եմ անում, որպեսզի ընկալվի գրվածը որպես թոյւրիմացություն: Վստահ եմ, որ կարող ենք հարցը համարել հաղթահարված»,- ասել է Ռիբլինը Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա-Նյետոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Ռիբլինը նաեւ նկատել է, որ ոչ ոք չի փորձել ընդհանուր եզրեր տանել Իսրայելի եւ Մեքսիկայի միջեւ: