Թուրքիան 35 կմ-անոց պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանին
https://parstoday.ir/hy/news/world-i5446-Թուրքիան_35_կմ_անոց_պատ_է_կառուցել_Սիրիայի_հետ_սահմանին
Սեփական անվտանգության ուժեղացման համար Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կառուցել է 35 կիլոմետրանոց պատ՝ հայտնում է Anadolu գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2016 08:53 Asia/Tehran
  • Թուրքիան 35 կմ-անոց պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանին

Սեփական անվտանգության ուժեղացման համար Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կառուցել է 35 կիլոմետրանոց պատ՝ հայտնում է Anadolu գործակալությունը։

Սիրիային սահմանակից թուրքական Հաթայ նահանգում կառուցված պատի բարձրությունը հասնում է 3 մետրի, լայնությունը՝ 2 մետրի։

Սպասվում է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կկառուցի ևս մեկ՝ 40 կմ-անոց պատ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարայում ահաբեկչությունից հետո Թուրքիան անվտանգության նկատառումներով փակել է Սիրիայի հետ սահմանի հսկիչ-անցակետերից մեկը։