ԱՄՆ-ից միգրանտների արտաքսման նոր ծրագիրը
ԱՄՆ-ի վարչակազմը նպատակ ունի միգրացիոն կառույցներին հրահանգել ընդլայնել չափանիշները, որոնց չհամապատասխանելու դեպքում, էմիգրանտներն արտաքսվելու են այդ երկրից:
«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն` ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելիի հավանությանն արժանացած միգրանտների արտաքսման նոր նախագիծը վերջնական քննարկման է դրվելու Սպիտակ Տանը:
ԱՆախագիծը առաջիկա շաբաթ տրամադրվելու է ԱՄՆ-ի միգրացիոն, մաքսային ու սահմանների պաշտպանության վարչություններին:
Նախագծի համաձայն` հարյուր հազարավոր անձանց գործերը, ում անունները Բարաք Օբամայի նախագահության շրջանում ԱՄՆ-ից արտաքսվելու առաջնահերթության ցուցակում ներառված չեն եղել, դրվելու են քննարկման:
Փաստաթղթերը անօրինական միգրանտներին արտաքսելու համար Դոնալդ Թրամփի հրամանագրի գործադրման նպատակով փոխանցվելու են պատասխանատուներին: