Սիոնիստական դատարանը հրեաներին թույլատրել է աղոթել «Ալ-Աղսա» մզկիթում
https://parstoday.ir/hy/news/world-i55568-Սիոնիստական_դատարանը_հրեաներին_թույլատրել_է_աղոթել_Ալ_Աղսա_մզկիթում
Սիոնիստական ռեժիմի դատարանը հայտարարել է, որ հրեաները կարող են աղոթք կարդալ «Ալ-Աղսա» մզկիթում և որևէ մեկը չպիտի նրանց համար արգելք հանդիսանա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2017 08:27 Asia/Tehran
  • Սիոնիստական դատարանը հրեաներին թույլատրել է աղոթել «Ալ-Աղսա» մզկիթում

Սիոնիստական ռեժիմի դատարանը հայտարարել է, որ հրեաները կարող են աղոթք կարդալ «Ալ-Աղսա» մզկիթում և որևէ մեկը չպիտի նրանց համար արգելք հանդիսանա:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի դատարանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ «Ալ-Աղսա» մզկիթը համարվում է հրեաների ամենասուրբ վայրը:

Պաղեստինի հրիտակների ու կրոնական հարցերի նախարար Յուսեֆ Էդըիսն ասել է, որ «Ալ-Աղսա» մզկիթի դեմ բռնազավթիչների ոտնձգությանն օրինականություն տվող դատարանի այս վճիռը դեպի կրոնական պատերազմ կառաջնորդի տարածաշրջանը:

«Պաղեստինի իսլամական սրբությունների ու «Ալ-Աղսա» մզկիթի դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի այս քայլը հիշյալ մզկիթի դեմ ոտնձգությանն օրինականություն տալու այս ռեժիմի քաղաքականության մաս է կազմում, ինչը նշանակում է միջազգային բոլոր օրենքների ու պայմանագրերի ոտնահարում»,-հայտարարել է Էդըիսը:

Նա նաև ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմի դատարանների արձակած վճիռները միտում են օրինականացնել Պաղեստինի ժողովրդի դեմ ոտնձգությունն ու ոճրագործությունը: