Մերձավոր Արեւելքում նկրտումները ձախողած Էրդողանը մեկնում է արեւմտյան Աֆրիկա
https://parstoday.ir/hy/news/world-i5896-Մերձավոր_Արեւելքում_նկրտումները_ձախողած_Էրդողանը_մեկնում_է_արեւմտյան_Աֆրիկա
Մերձավոր Արեւելքում առաջատար երկիր դառնալու եւ սիրիական հակամարտության հարցում ձախողումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ էլ հայացքը դարձրել է դեպի արեւմտյան Աֆրիկա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2016 10:16 Asia/Tehran
  • Մերձավոր Արեւելքում նկրտումները ձախողած Էրդողանը մեկնում է արեւմտյան Աֆրիկա

Մերձավոր Արեւելքում առաջատար երկիր դառնալու եւ սիրիական հակամարտության հարցում ձախողումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ էլ հայացքը դարձրել է դեպի արեւմտյան Աֆրիկա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Անատոլու»-ն հայտնում է, որ Էրդողանը փետրվարի 28-ից մարտի 3-ը մեկնում է շրջագայության Փղոսկրյան ափեր, Գանա, Նիգերիա եւ Գվինեա` այդ երկրների հետ երկկողմանի հարաբերությունները զարգացնելու եւ տարբեր ոլորտներում համաձայնություններ ստորագրելու համար:

Թուրքիայի նախագահն այդ շրջագայությամբ ցանկանում է զարգացնել հարաբերությունները Արեւմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական միության (ECOWAS) անդամ հիշյալ 4 պետությունների հետ: