Ճգնաժամը Վենեսուելայում. Մադուրոն հիմնադիր ժողով է հրավիրել
https://parstoday.ir/hy/news/world-i60816-Ճգնաժամը_Վենեսուելայում._Մադուրոն_հիմնադիր_ժողով_է_հրավիրել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հիմնադիր ժողով գումարելու հրաման է ստորագրել, ինչը կտրուկ բացասական արձագանք է գտել ընդդիմության մոտ: Վերջինսը նախագահի այդ քայլը որակել է որպես պետական հեղաշրջում, հաղորդում է Интерфакс-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2017 07:43 Asia/Tehran
  • Ճգնաժամը Վենեսուելայում. Մադուրոն հիմնադիր ժողով է հրավիրել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հիմնադիր ժողով գումարելու հրաման է ստորագրել, ինչը կտրուկ բացասական արձագանք է գտել ընդդիմության մոտ: Վերջինսը նախագահի այդ քայլը որակել է որպես պետական հեղաշրջում, հաղորդում է Интерфакс-ը:

 

Վենեսուելայում հիմնադիր ժողովը, որն իրենից ներկայացնում է սահմանադրությամբ իշխանության հիմնական գործիք հանդիսացող ժողովրդական զանգվածները, լիազոր է փոխելու երկրի պետական կարգը:

Նշենք, որ ընդդիմությունը կոչ է արել ժողովրդին դուրս գալ փողոց և արդեն վաղը նախատեսված են բողոքի զանգվածային ակցիաներ երկրի ողջ տարածքում:

http://armedia.am/