Դավութօղլուն և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i6118-Դավութօղլուն_և_Մերկելը_հեռախոսազրույց_են_ունեցել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 29, 2016 06:43 Asia/Tehran
  • Դավութօղլուն և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են ապօրինի ներգաղթի թեմայով Թուրքիա-Գերմանիա և Թուրքիա-Եվրամիություն համագործակցության հարցը: Դավութօղլուն և Մերկելն անմասն չեն մնացել նաև Սիրիայում տիրող իրադրության քննարկումից: