ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ռազմական համադրում են կատարում Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/world-i61286-ԱՄՆ_ն_ու_Ռուսաստանը_ռազմական_համադրում_են_կատարում_Սիրիայում
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ԶՈՒ գլխավոր շտաբի պետերը հեռախոսազրույցում Սիրիայում ավիամիջադեպերի կանխման համաձայնագրի գործադրումը վերսկսելու շուրջ համաձայնության են հանգել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2017 02:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ռազմական համադրում են կատարում Սիրիայում

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ԶՈՒ գլխավոր շտաբի պետերը հեռախոսազրույցում Սիրիայում ավիամիջադեպերի կանխման համաձայնագրի գործադրումը վերսկսելու շուրջ համաձայնության են հանգել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է. «Գեներալ Վալերի Գերասիմովն ու Ժոզեֆ Դանֆորդն այս հեռախոսազրույցի ժամանակ հանգամանորեն զրուցել են Սիրիայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Սիրիայում ահաբեկիչների հետ առճակատման հարցում երկու կողմերի ուժերի համադրման շուրջ»:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ԶՈՒ շտաբի պետերը անդրադարձել են նաև Սիրիայում լարվածության մեղմացման նպատակով չորս տարածքների ստեղծման համար Աստանայի նստաշրջանում կայացած համաձայնությանը:

Հինգշաբթի երեկոյան Ղազախստանի մայրաքաղաքում գումարված սիրիական 4-րդ նստաշրջանի ավարտին, բանակցությունները նախաձեռնած Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայում լարվածության մեղմացման չորս տարածքների ստեղծման համաձայնագրի գործադրման շուրջ համաձայնության են եկել:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ԶՈՒ շտաբի պետերը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում համաձայնության են եկել նաև  ԻԼԻՊ և «Ջեբհաթ-ալ-Նուսրա» ահաբեկչական խմբերի դեմ պայքարի ժամանակ ավիամիջադեպերից խուսափելու համաձայնագրում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների գործադրման ու նաև շփումները շարունակելու շուրջ :

Ավիամիջադեպերի կանխման համար Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը շուրջ մեկ ամիս առաջ Սիրիայի «Ալ-Շաաիրաթ» ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային ոտնձգողական հարձակումից հետո Մոսկվայի կողմից առկախվեց, ինչը Վաշինգտոնի ցանկությամբ ու պնդումներով կրկին ներառվել է օրակարգում: