Ռուսաստանը կարևորել է Սիրիայի ազգային ինքնիշխանության հարգումը
Մոսկվայի ընդգծմամբ՝ Սիրիան անկախ ինքնիշխանության տեր երկիր է և այդ երկրում ցանկացած ուժեր տեղակայելու համար, պետք է բանակցել Սիրիայի պետայրերի հետ:
ՌԴ ԱԳ փոխնախարար և նախագահի լիազորված ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը Սիրիայում ապաէսկալացիոն գոտիներում ամերիկյան զորքերի տեղկայման մասին հայտարարել է.«Սիրիայում ցանկացած քայլ անելու , ներառյալ՝ ուժերի տեղակայման համար, անհրաժեշտ է լինելու Սիրիայի պետայրերի հետ բանակցել և ստանալ նրանց համաձայնությունը»:
«Սիրիայում ապաէսկալացիոն գոտիների սահմանները հայտարարվելու են Աստանայի նիստից հետո, աշխատանքային խմբերի կողմից»:ավելացրել է Բոգդանովը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարը նշել է, որ ահաբեկչության ոչնչանալուց հետո, Սիրիայում տեղական խորհուրդների ձևավորումը չպետք է փոխարինի օրինական իշխանություններին: