ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի Վենեսուելայում տիրող իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i62220-ՄԱԿ_ի_ԱԽ_ն_կքննարկի_Վենեսուելայում_տիրող_իրավիճակը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 17-ին ծրագրում է նիստ գումարել՝ քննարկելու Վենեսուելայում տիրող իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2017 08:54 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի Վենեսուելայում տիրող իրավիճակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 17-ին ծրագրում է նիստ գումարել՝ քննարկելու Վենեսուելայում տիրող իրավիճակը:

Ինտեֆաքսի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են կազմակերպության դիվանագիտական աղբյուրները:

Հարցը քննարկելու նախաձեռնությունն ԱՄՆ-ինն է:

Վենեսուելայում արդեն շուրջ վեց շաբաթ հակակառավարական ակցիաներ են անցկացվում, որոնց կազմակերպման համար իշխանությունները մեղադրում են ընդդիմությանը: Ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների հետեւանքով, երկրի դատախազության վերջին տվյալներով, 42 մարդ է զոհվել:

News.am