ՌԴ-ն դատապարտել է Սիրիայի վրա ԱՄՆ-ի կոալիցիայի հարձակումը
https://parstoday.ir/hy/news/world-i62428-ՌԴ_ն_դատապարտել_է_Սիրիայի_վրա_ԱՄՆ_ի_կոալիցիայի_հարձակումը
ՌԴ-ն անընդունելի է համարել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Հորդանանի սահմանամերձ շրջաններում Սիրիայի բանակի վրա կատարած հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2017 12:51 Asia/Tehran
  • ՌԴ-ն դատապարտել է Սիրիայի վրա ԱՄՆ-ի կոալիցիայի հարձակումը

ՌԴ-ն անընդունելի է համարել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Հորդանանի սահմանամերձ շրջաններում Սիրիայի բանակի վրա կատարած հարձակումը:

Ֆրանսպրես գործակալության հաղորդմամբ՝ ուրբաթ՝ մայիսի 19-ին ՌԴ-ի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է.«ՌԴ-ն դատապարտում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Սիրիայի բանակի վրա կատարված հարձակումը և այդ քայլը համարում է Սիրիայի ինքնիշխանության խախտում»:

«Այս հարձակումը խախտում է խաղաղության բանակցությունների և լարվածությունից զերծ տարածքներ ստեղծելու հարցով համաձայնության քաղաքական գործընթացը»․հավաստել է Գատիլովը:

Նա ասել է.«Չնայած, որ Աստանայի համաձայնության շուրջ տարբեր կարծիքների կան, սակայն գոյություն ունի առաջ ընթանալու կամք։ Ժնև-6 բանակցությունների մասնակիցները նույնպես դրսևորել են այդ վճռականությունը»:

Երեքշաբթի մայիսի 16-ին Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնում սկսվել են Ժնև-6 բանակցությունները: Բանակցությունները կավարտվեն շաբաթ՝ մայիսի 20-ին: