Գուտերեշը և Լավրովը քննարկել են Սիրիայի հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i63672-Գուտերեշը_և_Լավրովը_քննարկել_են_Սիրիայի_հարցը
ՄԱկ-ի գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գուտերշը և ՌԴ ԱԳ նախարար ՝ Սերգեյ Լավրովը քննարկել են սիրիական զարգացումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2017 07:28 Asia/Tehran
  • Գուտերեշը և Լավրովը քննարկել են Սիրիայի հարցը

ՄԱկ-ի գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գուտերշը և ՌԴ ԱԳ նախարար ՝ Սերգեյ Լավրովը քննարկել են սիրիական զարգացումները:

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է.«Սանկտպետերբուրգյան միջազգային համագումարին առընթեր, Գուտերեշը և Լավրովը  քննարկել են խաղաղապահ ուժերի գործունեության շարունակման, հակամարտությունների կանխման և ՄԱԿ-ի այլ քայլերի արդյունավետության հեռանկարը:

Հանդիպմանը կողմերը մտքերի փոխանակում են կատարել նաև Սիրիայի, Եմենի, Լիբիայի, Միջին Արևելքի իրավիճակի, նաև Ուկրաինայի և կորեական թերակղզու ճգնաժամերի շուրջ:

Զրուցակիցները համաձայնել են, որ միջազգային մասշտաբով ճգնաժամերի կարգավորման գործընթացի զարգացումը պայմանավորված է ՄԱկ-ի կանոնադրության սկզբունքով համատեղ քայլերի իրականացման համար անդամ երկրների պատրաստակամությամբ: