Գուտերեշը և Լավրովը քննարկել են Սիրիայի հարցը
ՄԱկ-ի գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գուտերշը և ՌԴ ԱԳ նախարար ՝ Սերգեյ Լավրովը քննարկել են սիրիական զարգացումները:
ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է.«Սանկտպետերբուրգյան միջազգային համագումարին առընթեր, Գուտերեշը և Լավրովը քննարկել են խաղաղապահ ուժերի գործունեության շարունակման, հակամարտությունների կանխման և ՄԱԿ-ի այլ քայլերի արդյունավետության հեռանկարը:
Հանդիպմանը կողմերը մտքերի փոխանակում են կատարել նաև Սիրիայի, Եմենի, Լիբիայի, Միջին Արևելքի իրավիճակի, նաև Ուկրաինայի և կորեական թերակղզու ճգնաժամերի շուրջ:
Զրուցակիցները համաձայնել են, որ միջազգային մասշտաբով ճգնաժամերի կարգավորման գործընթացի զարգացումը պայմանավորված է ՄԱկ-ի կանոնադրության սկզբունքով համատեղ քայլերի իրականացման համար անդամ երկրների պատրաստակամությամբ: