Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ-ի ծովային առաքելությանը. լրատվամիջոցներ
https://parstoday.ir/hy/news/world-i6400-Թուրքիան_խոչընդոտում_է_ՆԱՏՕ_ի_ծովային_առաքելությանը._լրատվամիջոցներ
Անկարան թույլ չի տալիս ՆԱՏՕ-ի նավերին մտնել թուրքական տարածքային ջրերը` Էգեյան ծովում մաքսանենգության դեմ պայքարում դաշինքի առաքելության իրականացման համար: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը` հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2016 07:32 Asia/Tehran
  • Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ-ի ծովային առաքելությանը. լրատվամիջոցներ

Անկարան թույլ չի տալիս ՆԱՏՕ-ի նավերին մտնել թուրքական տարածքային ջրերը` Էգեյան ծովում մաքսանենգության դեմ պայքարում դաշինքի առաքելության իրականացման համար: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը` հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին:

Ըստ գործակալության տվյալների՝ Անկարային հասանելիության թույլտվության մասին հարցումն ուղարկել է ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարությունը, փոխանցում է Корреспондент-ը:

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները փետրվարի 11-ին հաստատել են Էգեյան ծովում փախստականների անօրինական տեղափոխողների դեմ գործողությունների մեկնարկը։ Ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Գերմանիային, Հունաստանին և Թուրքիային:

ՆԱՏՕ-ի նավերը պետք է կանգնեցնեն փախստականներով նավերը և վերադարձնեն նրանց Թուրքիայի տարածք: Գործողությունը ղեկավարում է Գերմանիան:

tert.am

2/3/2016