Ռուսաստան. Ամերիկյան կոալիցիան արգելում է ԻԼԻՊ-ի ոչնչացումը
https://parstoday.ir/hy/news/world-i64200-Ռուսաստան._Ամերիկյան_կոալիցիան_արգելում_է_ԻԼԻՊ_ի_ոչնչացումը
Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբի օպերատիվ կենտրոնական վարչության պետն ընդգծել է. «ԱՄՆ-ի հրամանատարության ներքո գտնվող այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան արգելում է Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ոչնչացումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2017 03:12 Asia/Tehran
  • Ռուսաստան. Ամերիկյան կոալիցիան արգելում է ԻԼԻՊ-ի ոչնչացումը

Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբի օպերատիվ կենտրոնական վարչության պետն ընդգծել է. «ԱՄՆ-ի հրամանատարության ներքո գտնվող այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան արգելում է Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ոչնչացումը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սերգեյ Ռուդսկոյն ուրբաթ օրն ասել է. «Ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծելով Սիրիայի բանակի դիրքերը, ձգտում են հզորացնել ահաբեկիչներին»:

Այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիան ձևավորվեց Օբամայի նախագահության օրոք` նպատակ ունենալով Իրաքում ու Սիրիայում պայքարել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ:

Դա ի տես այն բանի, որ համաձայն պաշտոնական հաղորդումների, ԱՄՆ-ն ու նրա արևմտյան ու արաբ դաշնակիցները համարվում են ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի ստեղծման գլխավոր հեղինակները և ֆինանսական ու սպառազինական տեսակետից հովանավորում են նրանց: