Ռուսաստան. Ամերիկյան կոալիցիան արգելում է ԻԼԻՊ-ի ոչնչացումը
Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբի օպերատիվ կենտրոնական վարչության պետն ընդգծել է. «ԱՄՆ-ի հրամանատարության ներքո գտնվող այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան արգելում է Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ոչնչացումը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սերգեյ Ռուդսկոյն ուրբաթ օրն ասել է. «Ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծելով Սիրիայի բանակի դիրքերը, ձգտում են հզորացնել ահաբեկիչներին»:
Այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիան ձևավորվեց Օբամայի նախագահության օրոք` նպատակ ունենալով Իրաքում ու Սիրիայում պայքարել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ:
Դա ի տես այն բանի, որ համաձայն պաշտոնական հաղորդումների, ԱՄՆ-ն ու նրա արևմտյան ու արաբ դաշնակիցները համարվում են ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի ստեղծման գլխավոր հեղինակները և ֆինանսական ու սպառազինական տեսակետից հովանավորում են նրանց: