Բոգդանովը զրույց է ունեցել Սիրիայի ընդդիմության առաջնորդի հետ
Հունիս 11, 2017 14:49 Asia/Tehran
Միջին արևելքում ՌԴ նախագահի ներկայացուցիչը Մոսկվայում հանդիպում և զրույց է ունեցել «Հանուն Սիրիայի ազատագրման ժողովրդական ճակատ» խմբավորման առաջնորդի հետ:
Կիրակի օրը Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Միխայիլ Բոգդանովը և Ղադրի Ջեմիլը խոսել են Սիրիայի վերջին զարգացումների մասին:
Սիրիայում հրադադարի ամրապնդումը և միջսիրիական բանակցությունների միջոցով այդ երկրի խնդիրների կարգավորումն այդ հանդիպման բանակցությունների առանցքն են կազմել:
Սիրիայի ընդդիմության առաջնորդ Ղադրի Ջեմիլը հովանավորում է այդ երկրի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացը։ Դա Իրանի նախաձեռնությունն էր՝ Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ Սիրիայում լարվածությունից զերծ տարածքներ ստեղծելու համար:
Պիտակ