Բոգդանովը զրույց է ունեցել Սիրիայի ընդդիմության առաջնորդի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i64374-Բոգդանովը_զրույց_է_ունեցել_Սիրիայի_ընդդիմության_առաջնորդի_հետ
Միջին արևելքում ՌԴ նախագահի ներկայացուցիչը Մոսկվայում հանդիպում և զրույց է ունեցել «Հանուն Սիրիայի ազատագրման ժողովրդական ճակատ» խմբավորման առաջնորդի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2017 14:49 Asia/Tehran
  • Բոգդանովը զրույց է ունեցել Սիրիայի ընդդիմության առաջնորդի հետ

Միջին արևելքում ՌԴ նախագահի ներկայացուցիչը Մոսկվայում հանդիպում և զրույց է ունեցել «Հանուն Սիրիայի ազատագրման ժողովրդական ճակատ» խմբավորման առաջնորդի հետ:

Կիրակի օրը Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Միխայիլ Բոգդանովը և Ղադրի Ջեմիլը  խոսել են Սիրիայի վերջին զարգացումների մասին:

Սիրիայում հրադադարի ամրապնդումը և միջսիրիական բանակցությունների միջոցով այդ երկրի խնդիրների կարգավորումն այդ հանդիպման բանակցությունների առանցքն են կազմել:

Սիրիայի ընդդիմության առաջնորդ Ղադրի Ջեմիլը հովանավորում է այդ երկրի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացը։ Դա Իրանի նախաձեռնությունն էր՝ Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ Սիրիայում լարվածությունից զերծ տարածքներ ստեղծելու համար: