Վենեսուելայի նախագահը քննադատել է ընդդիմության կողմից մանուկների շահագործումը
https://parstoday.ir/hy/news/world-i64416-Վենեսուելայի_նախագահը_քննադատել_է_ընդդիմության_կողմից_մանուկների_շահագործումը
Վենեսուելայի նախագահը քննադատել է բողոքի ցույցերի ժամանակ ընդդիմության կողմից մանուկների շահագործումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2017 08:38 Asia/Tehran
  • Վենեսուելայի նախագահը քննադատել է ընդդիմության կողմից մանուկների շահագործումը

Վենեսուելայի նախագահը քննադատել է բողոքի ցույցերի ժամանակ ընդդիմության կողմից մանուկների շահագործումը:

Կիրակի օրը, Նիկոլաս Մաուրոն Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ՝ Պապ ֆրանցիսկոսից խնդրել է Կարակասի կառավարության ընդդիմադիրներին համոզել, որպեսզի երեխաներից չօգտվեն ցույցերի ժամանակ:

Մադուրոն նշել է, որ ընդդիմադիրները դիմակով դեմքերը ծածկված երեխաներից օգտվում են` անվտանգության ուժերի կողմը քարեր նետելու համար:

Վենեսուելայի նախագահը զգուշացրել է, որ կառավարության ընդդիմադիրները երեխաներին պատրաստում են ահաբեկչական խմբավորումների համար:

Ապրիլից մայրաքաղաք Կարակասում համատարած բողոքի ցույցեր են կայանում Մադուրոյի կառավարության դեմ:

Վենեսուելայի նախագահը ԱՄՆ-ին և Վաշինգտոնին հարող աջամետ կուսակցություններին է մեղավոր ճանաչում խռովություններ առաջացնելու և կառավարությունը կործանելու փորձ կատարելոիւ մեջ: