Human Rights Watch-ը նախազգուշացրել է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i64518-human_rights_watch_ը_նախազգուշացրել_է_ԱՄՆ_ին
Human Rights Watch կազմակերպությունը ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված հակաիլիպական կոալիցիայի ուժերին կոչ է արել Ռաքքայում մանուկներին որպես զինվոր չօգտագործել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2017 13:37 Asia/Tehran
  • Human Rights Watch-ը նախազգուշացրել է ԱՄՆ-ին

Human Rights Watch կազմակերպությունը ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված հակաիլիպական կոալիցիայի ուժերին կոչ է արել Ռաքքայում մանուկներին որպես զինվոր չօգտագործել:

Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության հաղորդմամբ՝ Human Rights Watch կազմակերպությունը ԱՄՆ-ին ու Սիրիայում նրա դաշնակիցներին կոչ է արել հարգել մարդու իրավունքները և պատերազմական վիճակում հայտնված քաղաքացիների իրավունքները:

Human Rights Watch-ի ղեկավարի Միջին Արևելքի հարցերով տեղակալ Լամաֆեքիեի խոսքերով՝ ԱՄՆ-ն ու նրա մի շարք դաշնակիցներ մանուկներին օգտագործում են իրենց ռազմական նպատակների իրագործման համար:

Կարևորելով ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում խաղաղ քաղաքացիներին պաշտպանելու անհրաժեշտությունը այս կառույցը ԱՄՆ-ին կոչ է արել՝ ստեղծելով փախստականների տեղափոխման համար անվտանգ ուղի, տարածքը ականազերծելու հարցով ավելացնել ջանքերը:

Human Rights Watch-ը ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ ավիահարձակումնեի ընթացքում Սիրիայի խաղաղ բնակչությանը հայտնվում է ծանր վիճակում և կրում է բազմաթիվ կորուստներ: