Թրամփի կեղծ հայտարարությունները Խան Շեյխունի քիմիական ռմբակոծման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i65732-Թրամփի_կեղծ_հայտարարությունները_Խան_Շեյխունի_քիմիական_ռմբակոծման_վերաբերյալ
Ամերիկացի նշանավոր գրող Սիմոր Հերշն ասել է.-«ԱՄՆ-ի նախագահն անտեսել է Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Խան Շեյխուն շրջանի քիմիական հարձակման դեպքի մասին անվտանգության կառույցների կողմից ներկայացված զեկույցները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2017 11:59 Asia/Tehran
  • Թրամփի կեղծ հայտարարությունները Խան Շեյխունի քիմիական ռմբակոծման վերաբերյալ

Ամերիկացի նշանավոր գրող Սիմոր Հերշն ասել է.-«ԱՄՆ-ի նախագահն անտեսել է Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Խան Շեյխուն շրջանի քիմիական հարձակման դեպքի մասին անվտանգության կառույցների կողմից ներկայացված զեկույցները»:

ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ամերիկացի նշանավոր գրող Սիմոր Հերշն իր  հոդվածում գրել է.-«ԱՄՆ-ի անվտանգության կառույցների կողմից հրապարակված զեկույցները վկայում են, որ Սիրիայի Խան Շեյխուն տարածքում քիմիական հարձակման մասին ԱՄՆ-ի պաշտոնատարների կողմից արված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Հերշն ընդգծել է, որ ԱՄՆ-ի անվտանգության կառույցների կողմից հրապարակված տեղեկությունները վկայում են որ Սիրիայի բանակի կողմից ապրիլի 4-ին ահաբեկիչների դիրքերի դեմ  հարձակումն իրականացվել է սովորական զենքերով: 

Վաշինգտոնը հայտարարել է, որ Սիրիայի բանակը Իդլիբ նահանգում Խան Շեյխուն տարածքի դեմ  քիմիական հարձակում է իրականացրել: 
Մինչ այժմ Սպիտակ Տունը ոչ մի փաստ չի ներկայացրել այդ կապակցությամբ, որի պատճառով արժանացել է միջազգային կազմակերպությունների խիստ քննադատությանը: