Վենեսուելայում ուղղաթիռով հարձակում է իրականացվել Գերագույն դատարանի շենքի վրա
Հունիս 28, 2017 06:24 Asia/Tehran
Ուղղաթիռով գրոհել են Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքի վրա:
Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ տեղի ունեցածն որակելով որպես ահաբեկչական հարձակում:
Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվել է ոստիկանությունից գողացված ուղղաթիռի միջոցով: Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ թռիչքի ժամանակ ուղղաթիռից կախված է եղել պլակատ «ազատություն 350» մակագրությամբ:
Վենեսուելայի ոստիկանության սպա Օսկար Պերեսը, ով երեքշաբթի հարձակում է կազմակերպել Վենեսուելայի Գերագույն դատարանի շենք վրա, պահանջել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը։ Այս մասին նա հայտնել է Instagram-ում տեղադրված իր տեսաուղերձում։
Armedia.am
Պիտակ