Վենեսուելայում ուղղաթիռով հարձակում է իրականացվել Գերագույն դատարանի շենքի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i65790-Վենեսուելայում_ուղղաթիռով_հարձակում_է_իրականացվել_Գերագույն_դատարանի_շենքի_վրա
Ուղղաթիռով գրոհել են Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2017 06:24 Asia/Tehran
  • Վենեսուելայում ուղղաթիռով հարձակում է իրականացվել Գերագույն դատարանի շենքի վրա

Ուղղաթիռով գրոհել են Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքի վրա:

Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ տեղի ունեցածն որակելով որպես ահաբեկչական հարձակում:

Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվել է ոստիկանությունից գողացված ուղղաթիռի միջոցով: Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ թռիչքի ժամանակ ուղղաթիռից  կախված է եղել պլակատ «ազատություն 350» մակագրությամբ:

Վենեսուելայի ոստիկանության սպա Օսկար Պերեսը, ով երեքշաբթի հարձակում է կազմակերպել Վենեսուելայի Գերագույն դատարանի շենք վրա, պահանջել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը։ Այս մասին նա հայտնել է Instagram-ում տեղադրված իր տեսաուղերձում։

Armedia.am