Միջազգային համերաշխություն՝ Վենեսուելայի կառավարության հետ
Վենեսուելայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով , հասարակական կառույցներն ու կազմակերպությունները , քաղաքական շարժումները և մի շարք երկրներ համերաշխություն են հայտնել այդ երկրի հետ:
Prensa Latina լրատվական գործակալության հաղորդմամբ՝ քաղաքական ու հասարակական կազմակերպություններն ու կառույցները և Բոլիվիան , Էկվադորը, Նիկարագուան ,Պաղեստինն ու Թուրքիան առանձին ուղերձներ հղելով Վենեսուելայի ԱԳ նախարար Սամուել Մոնկադային, դատապարտել են այդ երկրում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, որոնց հեղինակները նպատակ ունեին պետական հեղաշրջում իրականացնել:
Վերջին ամիսների ընթացքում Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրները զանգվածային ցույցեր են անցկացնում: Երկրում անհանդարտություն է տիրում, իսկ հունիսի 27-ին էլ Վենեսուելայի ոստիկանությունից առևանգված մի ուղղաթիռ հարձակման է ենթարկել Կարակասում գտնվող այդ երկրի գերագույն դատարանի շենքը: Վենեսուելայի կառավարությունը այդ քայլը «ձախողած ահաբեկչական հարձակում» է որակել: