Ղասեմի.«Վենեսուելայի խնդիրները պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով»
Հունիս 29, 2017 14:53 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.-«Վենեսուելայի խնդիրները պետք է կարգավորել խաղաղության և բանակցության ճանապարհով, առանց արտաքին միջամտությամբ»:
Բահրամ Ղասեմին կոչ է արել Վենեսուելայի կառավարությանն ու ընդմիադիրներին աշխատել օրենքի շրջանակում և ասել է.-«ԻԻՀ-ը ընդգծում է Իրանի և Վենեսուելայի բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և դատապարտում է այդ երկրի գերագույն դատարանի վրա իրականացված հարձակումը»:
Ղասեմին հավաստել է.-«Իրանը համոզված է, որ Վենեսուելայի իրավական կառույցների դեմ ուղղված նման անօրինական և բռնի քայլերն ավելի են բարդացնում իրավիճակն այդ երկրում և պետք է միայն բանակցության ճանապարհով կարգավորել խնդիրները»:
Պիտակ