Լավրովը քննադատել է Սիրիայի մասին քիմիական սպառազինության արգելման կազմակերպության գործելակերպը
https://parstoday.ir/hy/news/world-i66172-Լավրովը_քննադատել_է_Սիրիայի_մասին_քիմիական_սպառազինության_արգելման_կազմակերպության_գործելակերպը
ՌԴ ԱԳ նախարարը քննադատել է Սիրիայում քիմիական սպառազինության արգելման կազմակերպության գործելակերպը, նշելով.«Կազմակերպությունը Խան-Շեյխունի դեպքի նկատմամբ համապատասխան քայլ չի նախաձեռնել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2017 08:29 Asia/Tehran
  • Լավրովը քննադատել է Սիրիայի մասին քիմիական սպառազինության արգելման կազմակերպության գործելակերպը

ՌԴ ԱԳ նախարարը քննադատել է Սիրիայում քիմիական սպառազինության արգելման կազմակերպության գործելակերպը, նշելով.«Կազմակերպությունը Խան-Շեյխունի դեպքի նկատմամբ համապատասխան քայլ չի նախաձեռնել»:

Սերգեյ Լավրովը  քննադատել է քիմիական զենքերի արգելման կազմակերպությանը ՝ Խան-Շեյխունի դեքպի կապակցությամբ հետաքննիչ խումբ Սիրիա չգործուղելու համար:

Լավրովի խոսքերով, կազմակերպությունն իր զեկույցում հայտարարել է, որ տեղյակ չի եղել, թե Խան-Շեյխունում ինչպե՞ս է մանանեխի գազ կիրառվել :

Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի խնդրահարույց քայլերին, ՌԴ ԱԳ նախարարն ասել է.«Եվրոպացի պետայրերը և միջազգային կազմակերպությունները դեպքի վերաբերյալ հիմնավորումների մասին ասում են, թե այդ հարցում պետք է ԱՄՆ-ի հետ համաձայնության գան, որպեսզի հնարավոր լինի կարգավորել հարցը»:

«Ռուսաստան-ԱՄՆ համաձայնությունը կարևոր է , սակայն չպետք է մոռանալ նաև մյուս ուժերին».-հավաստել է  Լավրովը: