ԱՄՆ-ը խոստովանել է Իրաքում և Սիրիայում անզեն բնակիչներին կոտորելու կապակցությամբ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն Պենտագոնը հայտարարել է, որ այդ երկրի զորայինների հարձակման հետևանքով, Իրաքում և Սիրիայում զոհվել են հարյուրավոր անզեն քաղաքացիներ:
Սքայ Նյուզ գործակալության հաղորդման համաձայն՝ Պենտագոնը մի զեկույցով խոստովանել է, որ 2014 թ.-ից ի վեր, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կործանիչների կողմից իրականացված հարձակումների հետևանքով, Իրաքի Մոսուլ քաղաքում և մերձակայքում զոհվել են 119 անզեն քաղաքացիներ:
Պենտագոնի ներկայացրած զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ի օդուժի կործանիչների հարձակումներն իրականացվել են Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ:
Իրաքի Մոսուլ քաղաքում և Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զորայինների կողմից ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ իրականացվող հարձակումները ավելանալուն զուգահեռ, ավելի են մեծացել անզեն քաղաքացիների զոհվելու մասին մտահոգությունները:
Ի դեպ, Պենտագոնի կողմից ներկայացված Սիրիայում և Իրաքում զոհերի թվի մասին զեկույցը չի համապատասխանում իրականությանը: